Ղրիմում հայտարարել են սահմանին Կիևի սադրանքները կանխելու պատրաստակամության մասին
Ռուս-ուկրաինական սահմանի Ղրիմի հատվածում Կիևի իշխանությունների բոլոր հնարավոր սադրանքները կկանխվեն, Ղրիմի բնակիչներն անվտանգության մեջ են: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է շրջանի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:
«Բոլոր սադրանքները, եթե Կիևը որոշի գնալ դրանց, կճնշվեն, իսկ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Նրանք մեզ չեն հասնի: Ղրիմցիներն անվտանգ են՝ շնորհիվ անվտանգության և բոլոր ուժային կառույցների, որոնք խաղաղ երկինք են ապահովում թերակղզու վրա»,-ասել է Կոնստանտինովը:
Նրա խոսքերով` Ղրիմի նկատմամբ Կիևի իշխանությունների վարած քաղաքականությունը համարժեք է ստորության ու դաժանության, որին կարող են հակազդել միայն վճռական գործողությունները և վստահությունը սադրանքների բոլոր դրդիչների անխուսափելի պատժի նկատմամբ: