Հայաստանը Ղարաբաղին ֆինանսական օգնություն է ցուցաբերել 6 միլիարդ դրամի չափով
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար վեցամսյա միջոցառման շրջանակներում փաստացի վճարված ընդհանուր գումարը՝ ամսական 500 հազար դրամ, 1 միլիարդ դրամ է կազմել: Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստին 2020-ին Կառավարության գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ընդ որում, ըստ նրա, պատերազմի ընթացքում խեղված զինվորներին օգնություն ցուցաբերելու համար գրանցվել է 265 շահառու: «Օգտագործված միջոցների ծավալը 200 միլիոն դրամ էր»,- ասաց Գրիգորյանը:
«Ղարաբաղի կառավարությանը նաեւ ֆինանսական օգնություն է տրամադրվել 6 մլրդ դրամի չափով` դրամաշնորհների եւ վարկերի տեսքով»,- եզրափակեց փոխվարչապետը: