Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում...

Պարտավոր ենք կռիվը շարունակել, ազատագրել Շուշին, Հադրութը, ամբողջ Արցախը․ Հրանտ Մարգարյան

Պարտավոր ենք կռիվը շարունակել և հաղթել, ազատագրել Շուշին, Հադրութը, ամբողջ Արցախը։ Այս մասին ապրիլի 14-ին, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը հայտարարել է «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։

Նրա ելույթը՝ ամբողջությամբ․

«Խոնարհվում եմ Արցախյան պատերազմի բոլոր նահատակների, ի մասնավորի «Կամավորական Շարժման» միջոցով Արցախ մեկնած ու նահատակված հայորդիների, ընկերների հիշատակի առջև։

Խոնարհվում եմ նաև, սրահում ներկա, մեր Նահատակների ծնողների, հարազատների առջև։ Ձեր առջև, որովհետև դուք ձեր ամենաթակը նվիրաբերեցիք մեր պայքարին, ու նրանք Ձեզ ու բոլորիս պարգևեցին հպարտություն ու Հայրենիքի չզիջված հատված։

Փառք ու պատիվ մեր Նահատակներին։

Պատերազմ էր ու կլինեին Նահատակներ։ Արդեն կային Նահատակներ, երբ հոգեհանգստյան արարողություններին մասնակցելու նպատակով այցելում էի մեր նահատակ ընկերների տներ։ Եվ հաճախ, չգիտեմ պահանջելու, նախատելու թե հանձնարարելու պես, նահատակ ընկերների հարազատները ականջիս շշնջում էին՝ «միայն թե արդյունք լինի»։

2-րդ համաշխարհային պատերազմին, Հայրենիքից հեռու, մենք տվել ենք հարյուրհազարավոր զոհեր, մրմուռը մեր սրտում բայց չենք կոտրվել, ոտքի ենք կանգնել, որովհետև եղել է համընդհանուր հաղթանակ, արդյունք։

Իսկ այժմ արձանագրված է պարտություն, ավելի ճիշտ՝ մենք հանձնվել ենք թշնամուն, անձնատուր ենք եղել, ամոթ մեզ։ Ու ցավը մեծ է, մրմուռը տնաքանդ է արել մեր բոլորի հոգիները։ Սակայն այսպես իրավունք չունենք շարունակելու։

Բայց մինչ այդ, ինչո՞ւ պարտվեցինք, ինչո՞ւ այսպես պարտվեցինք, անձնատուր եղանք։

ՀՀ-ի իրարահաջորդող բոլոր իշխանությունները երբեք ԼՂԻՄ-ից դուրս ազատագրված տարածքները մերը չհամարեցին, Հայրենիք չհամարեցին, լավագույն դեպքում՝ անվտանգության գոտի, որը Արցախյան խնդրի բանակցություններում պետք է առևտրի նյութ դառնա։

Եվ երբ այդպես են մտածել և դիրքորոշվել, երկիրը այնպես չեն ղեկավարել, կազմակերպել, որ ի վիճակի լինի իր անվտանգությունն ապահովել։ Երբ այդպես են մտածել, բանակն էլ չեն կազմակերպել այնպես, որ ի վիճակի լինի կռվի և քիչ կորուստեր ունենա։ Այս առումով բոլորն էլ ունեն իրենց մեղքի բաժինը։ Սակայն հարցը ամբողջությամբ այլ է վերջին ոչ բարով իշխանությունների պարագայում, որոնք ոչ միայն ձախողեցրին բանակցությունները, քանդեցին բանակը ինչպես կարող էին, այլեւ երկիրը եւ հասարակությունը պառակտեցին, անընդհատ ցնցումների ենթարկեցին, նվաստացրեցին մեր հաղթական Ազատամարտն ու նրա հերոսներին, որպեսզի առավելագույնս նպաստավոր պայմաններ ստեղծվեն հակառակորդի համար։

Գիտեինք, որ պատերազմ է լինելու, դեռ մեկ-երկու տարի առաջ մի առիթով հրապարակային ելույթիս ժամանակ ասել եմ՝ գիտենք որ պատերազմ է լինելու, և բոլոր տվյալները ցույց են տալիս, որ մեր իշխանությունները պատրաստվում են պարտվել այս պատերազմում։

Հարցը միայն Նիկոլը չէ, այլ նիկոլիզմը։ Հարցը երբեք նիկոլը չի այլ հհշիզմը, լևոնիզմը կամ ավելի ճիշտ կոսմոպոլիտիզմը, աշխարհաքաղաքացիությունը։ Միայն թե այս ամբողջը ստացավ Նիկոլի միջոցով առանձնահատկություն՝ պոպուլիզմ, համեմված թեթևսոլիկությամբ ու անհավասարակշռությամբ։ Սա ասում եմ, որպեսզի հասկանանք, որ կան ուժեր, որոնք փորձում են զոհելով Նիկոլին, փրկեն նիկոլիզմը, մենք պետք է զգոն լինենք՝ մեր փրկությունը արմատական լուծումների մեջ է։

Նիկոլականների համար երբեք Արցախը խնդիր չի եղել, չսխալվենք՝ իրենք էլ կուզեին Արցախը մերը լիներ, բայց դրա համար ոչ մի հավելյալ ճիգ գործադրելու իմաստ չէին տեսնում։ Ինչպես ժողովրդավարությունը, հակակոռուպցիոն պայքարը, մարդկային իրավունքները, Արցախը ևս իրենց համար սոսկ պոպուլիստական թեմաներ էին, որոնց մասին կարելի էր ուղղակի պարբերաբար խոսել, առանց ուղղության ու նպատակի։ Կարելի էր մեկ Արցախը Հայաստան համարել և հետո էլ ասել՝ Արցախն ու Շուշին ե՞րբ են հայկական եղել։

Հարցը Նիկոլը չէ, այլ նիկոլիզմը։ Անցած երկար հրապարակային գործունեության ընթացքում, այդ ե՞րբ է եղել, որ այս մարդը, կամ իր շրջապատը, իր ուսուցիչը Արցախի հարցով հայկական շահերից մեկնած որևէ բան ասեն։ Նրանք միշտ էլ ազատագրված տարածքները մերը չեն համարել, իսկ Արցախի անկախությունը կամ միացումը գնահատել են իբրև ուտոպիա։

Այս համոզումներով ու մոտեցումներով փորձել են ու փորձում են երկիր ղեկավարել։ Եվ բնական է, որ պատերազմի վտանգը նկատելով ոչ թե մտադրվել են այն դիմագրավելու, այլ պոպուլիստական հնարքներով հարցի լուծումից խուսանավելու ։ Ուղիղ ասած՝ նա ի սկզբանե, որոշել էր պատերազմից դուրս գալ արդարացված պարտությամբ։

Արդյունքում նա վերջնականորեն կձերբազատվեր Արցախից, Արցախի հարցից։ Պարտության համար մեղավոր կհամարվեր ՌԴ-ն, իսկ նա կկարողանար հակառուսական ալիք բարձրացնել՝ ավարտին հասցնելով թավիշը դարձնելով այն գունավոր։

Պարտության համար մեղավոր կհամարվեին իր կողմից չհանդուրժվող «նախկին» որոշ ուժեր, և ամենակարևորը ազգային գաղափարախոսություն ունեցող և անցած տարիներին արցախյան պայքարին միս ու արյուն տված ուժերը, ու այդպիսով իր ծրագրմամբ՝ կմաքրեր ներազգային քաղաքական դաշտը։ Պարտության համար մեղավոր կհամարվեր նաև բանակը, և իր ավարտին կհասցներ բանակի քայքայման ծրագիրը՝ զրկելով մեր ժողովրդին երկար-երկար տարիներ պաշտպանվելու եւ, որ ավելի կարևոր է, պայքարելու հնարավորությունից։

Բայց ծրագրված պարտության իր սցենարը գերակատարվեց,ու եթե ինքնաարդարացված պարտություն պիտի նշանակեր 5 կամ 7 շրջանների հանձնում և մի քանի հարյուր զոհ, վերջնաարդյունքում կորցրեցինք 9 շրջան, Շուշի բերդաքաղաքն ու Հադրութն ու ունեցանք հազարավոր զոհ, հանձնվեց ու ծնկեց թշնամու առաջ, չունենալով կամք՝ պայքարը շարունակելու համար։

Ինքնաարդարացված պարտության ծրագիրը ձախողվեց, տեղի ունեցավ խայտառակ պարտություն։ Արհամարված, մերժված ՌԴ-ն դարձավ կապիտուլանտի ուշացած, վերջին փրկօղակը։ Թեպետ այսօր ևս մի կողմից անձնատուր վիճակում ստորացուցիչ փոխհարաբերությունների մեջ է մտնում ՌԴ-ի հետ, սակայն մյուս կողմից՝ ներքին ճակատում հրահրում է հակառուսական տրամադրություններ։ Ասում են՝ «շան կեռ պոչը մանգանայով չի ուղղվում»։ Բայց հարցը շատ ավելի լուրջ է՝ վտանգված է մեր ինքնիշխանությունը։

Իսկ ընդդիմության մակարդակում հետապնդվող արդյունքները ևս չիրականացան, դեռ սեպտեմբեր 27-ին ազգային ընդդիմադիր ուժերը միասնաբար հայտարարեցին, որ մի կողմ են թողնում ներքին տարաձայնությունները և խնդիրները ու պատրաստ են միասնաբար դիմագրավել սկսված պատերազմին։ Հակառակ այն բանի, որ պատերազմի առաջին օրերից սկսյալ հատուկ ճիգ գործադրվեց, ամենուր այսպես կոչված դավադիր ներքին ուժեր հայտնաբերելու մոլուցքով, սակայն դա իրենց չհաջողվեց, որովհետև չկային այդ ուժերը, իսկ իրենց մտադրությունները իրականություն ներկայացնելու համար բարեբախտաբար, չկար նաեւ նպաստավոր մթնոլորտ ։

Իսկ Հայոց բանակը, հակառակ որ անցած տասնամյակին միջազգային մութ ուժերի և իրենց ներքին կամակատարների, ազդեցության գործակալների կողմից, իսկ վերջին երեք տարում արդեն պետական մակարդակով հարվածների ու վարկաբեկումի թիրախ էին դարձել, ուներ անձնակազմի ու սպառազինության պակաս, պատերազմում կարողացավ ապացուցել, որ պայքարի ոգին բարձր է և գնահատականի արժանի։ Վկա՝ առաջնագծում սպայական բոլոր կազմերից հարյուրավոր զոհերի և վիրավորների փաստը, մնացածը՝ քաղաքական իշխանության գործած ավերն է։

Ինքնաարդարացված պատերազմ՝ ի սկզբանե դրան էին պատրաստվում այս նզովյալ իշխանությունները, հապա ինչպես բացատրել, երբ առկա է իրական պատերազմի վտանգ, քաղաքական իշխող ուժը ոչ թե ձգտում է ապահովել ներքին քաղաքական կայունություն, այլ ինքն է անընդհատ ցնցումների ենթարկում ներքաղաքական անդորրը։ Ինչպե՞ս բացատրել, որ պատերազմի սպասող իշխանությունն ու քաղաքական ուժը, որ պետք է շահագրգռված լինի ազգային միասնականությամբ ու ներքին բոլոր ուժերի համախմբումով, ինքն էր պառակտում հասարակությանը, արհեստական բաժանումներ ստեղծելով ու ներքին արհեստածին թշնամիներ փնտրելով։ Պատերազմի պատրաստվող ուժը ինչպե՞ս կարող է իր բանակի դեմ կռվի դուրս գալ, վարկաբեկել այն, կոռուպցիայի դեմ անիմաստ սուր ճոճելով ու կադրային անհարկի ազատումներով, նշանակումներով ցնցումի ենթարկել բանակի ներքին կյանքը, մարտունակությունը։

Պատերազմի վտանգ դիմագրավող երկիրը պետք է կարողանար իր համար ապահովեր արտաքին դաշնակիցներ, սահուն հարաբերություններ շահակից պետությունների հետ, սպառազինության հարցեր լուծել։ Իսկ մենք ականատեսը եղանք բոլոր ուղղություններով հարաբերությունների վատթարացմանը։ Երբ պոպուլիզմին գումարվում է ժուլիկությունը և այն դրսևորվում է արտաքին ճակատում, հայտնվում ես այն վիճակում, որում հայտնվեցինք մենք։

Այսօր այսպիսին է մեր իրականությունը, ունենք մի իշխանություն, որ արտաքին ճակատում զիջող է, հանձնվող, անձնատուր եղող, չոքող, ստորացող, իսկ ներքին ճակատում հոխորտացող, բռնացող, հալածող, պառակտող, դաժան։ Թշնամու հետ բարեկամություն քարոզող ուժը, սեփական ժողովրդին սպառնում է վրեժխնդրությամբ, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, ծնկի բերելով, ծնոտին հարվածելով, թաթիկները կտրելով։ Բայց գիտենք, մարդ որքան վախկոտ է ու ոչ ինքնավստահ, այդքան փորձում է դաժան երևալ։

Շարունակվում է պոպուլիզմը, մտածածին մեղքեր են վերագրվում, իրենցից դուս բոլորի հասցեին, էլի բոլոր հարցերում մեղավոր են այլոք, բացի իրենցից։ Շարունակվում է ժողովրդի պառակտման, բանակի վարկաբեկման գործընթացը։

Վերջնականորեն ջարդում են մեր ժողովրդի դիմադրողականությունը, թշնամու հետ հաշտություն, պարտության հետ համակերպվել քարոզ ելով։

Այլ ելք չի մնում՝ պետք է ամեն գնով ազատվել այս չարիքի, ամոթի իշխանություններից։

Ազգային իշխանություն, կազմակերպված պետություն, համերաշխ, միասնական ժողովուրդ, հստակ ազգային հեռանկար և գործ, լուրջ գործ։ Վերջ պոպուլիզմին։ Վերջ բռնապետությանը։ Եթե ուզում ենք Ազատ Արցախ, ինքնիշխան Հայաստան, արժանապատիվ կյանք ուրեմն պետք է կործանենք այս իշխանությունը և վերջ այլ ելք չկա։

Խոսքիս սկզբում մատնանշած արդյունքը պարտավոր ենք ապահովել։ Դա են պահանջում մեր Նահատակ ընկերները, դա են պահանջում մեր Նահատակ ընկերների հարազատները, անցած 30 տարիներին վառոդի ու արյան ճանապարհով քայլած մեր ժողովուրդը։

Պարտավոր ենք ապահովել արդյունք, ազատագրել Շուշին, Հադրութը, ամբողջ Արցախը։ Պարտավոր ենք կռիվը շարունակել և հաղթել։

Վստահ եմ՝ շատ շուտով արթնանալու ենք առանց նիկոլ Հայաստանում և սկսվելու է գործի ժամանակը, որտեղ անցած գնացած մեր Անկախության ու Ազատագրման ճանապարհի յուրաքանչյուր պահը պետք է դաս լինի մեզ համար, որպեսզի այլևս նույն սխալները չգործենք, սխալ չգործենք։

Ի գործ, մենք պետք է ապահովենք արդյունք, ոչ ոք իրավունք չունի հաշտվել, համակերպվել պարտության հետ։ Կռիվը շարունակվում է, այն չի ավարտվել, մեր Նահատակներն այն Վեմն են, որից հառնելով, պետք է կերտենք մեր վաղվա Հաղթանակը։

Փառք ու պատիվ մեր Նահատակներին։

Կեցցե Ազատ, Անկախ Հայաստանի Հանրապետությունը և ազատ անկախ, ամբողջապես ազատագրված Արցախը»։

դիտվել է 371 անգամ
Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan