ԱՄՆ-ն կրկին կոչ է արել Լիբանանի առաջնորդներին կառավարություն ձեւավորել
ԱՄՆ-ն կրկին կոչ է արել Լիբանանի առաջնորդներին կառավարություն ձեւավորել: Պետքարտուղարի տեղակալ Դեւիդ Հեյլը Բեյրութում Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ բանակցություններից հետո կրկնել է Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների կոչը՝ կարգավորել Լիբանանում ծանր քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը, հաղորդում է Reuters-ը:
«Ամերիկան եւ միջազգային հանրությունը պատրաստ են օգնել, սակայն մենք չենք կարող ոչինչ անել առանց լիբաբանցի գործընկերոջ»,-ասել է Հեյլը:
Հեյլը, ով նաեւ պետք է հանդիպի վարչապետ Սաադ Հարիրիի եւ նախագահ Միշել Աունի հետ, նշել է, որ իրենք պարտաստ են ճկուոնություն ցուցաբերել, որն անհրաժեշտ է կառավարություն ձեւավորելու համար: