Էկոնոմիկայի նախարար. 2020թ. ճգնաժամից հետո Հայաստանը կարող է հասնել տնտեսական աճի վերականգնման
Հայաստանը կարող է հասնել տնտեսական աճի վերականգնման 2020թ. ցնցումից հետո: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Ավելին, ըստ նրա, նույնիսկ նախաճգնաժամային 2019-ի համեմատ, Հայաստանը կկարողանա հասնել տնտեսական 2-3% աճի:
«Գործարար ակտիվության մասին մեր տեղեկությունները հենց այդպիսի ակնկալիքներ են ներշնչում»,- ընդգծեց նախարարը:
Սրա հետ կապված, Քերոբյանի հավաստիացմամբ, եթե առաջիկա ամիսներին երկրի տնտեսությունն աճի ամսական 10-20%-ով, ապա սա, 2020-ի համեմատ, կհամարվի վերականգնման աճ: