Ո՞ւր է կորել այդ 128 միլիարդ դոլարը. հարցը զայրացրել է Էրդողանին
Ո՞ւր է կարել այդ 128 միլիարդ դոլարը: Այս հարցը, որը հայտնվել է Ստամբուլում գովազդային վահանակների վրա, զայրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, հաղորդում է Reuters-ը:
Ոստիկանությունը հեռացնում է պաստառները, որոշ դեպքերում ամբարձիչներ են կիրառվում:
Խոսքը դոլարների մասին է, որոնք պետական բանկերը վաճառել են արժութային շուկաներում թուրքական լիրան խթանելու համար:
Էրդողանն ասում է, որ դա օգնել է աջակցել տնտեսությանը: