Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Իրանի դեմ տնտեսական տեռորը
Թեհրանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել վերջ դնել Իրանի դեմ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սկսված տնտեսական ահաբեկչության քաղաքականությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նաթանզի միջուկային ահաբեկչությունը վտանգավոր հանգույց է քանդել, որը կարող է զսպվել միայն Թրամփի կողմից սկսված ԱՄՆ տնտեսական ահաբեկչությանը վերջ տալու միջոցով»,- չորեքշաբթի Twitter-ում ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:- Բայդենն ու Հարիսն ունեն հստակ ընտրություն. կա՛մ Օբամա-Բայդեն գործարքը (Գործողության համատեղ համապարփակ ծրագիր, ԳՀՀԾ), կա՛մ Թրամփի «առավելագույն պարտության» արշավը: Այլընտրանք չկա: Քիչ ժամանակ է մնացել»:
Միջադեպը Նաթանզի ատոմակայանում տեղի է ունեցել ապրիլի 11-ին: Իրանական կողմը տեղեկացրել է, որ Նաթանզի օբյեկտում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել, ինչը պայթյունի է հանգեցրել: Տուժածներ եւ շրջակա միջավայրի աղտոտվածություն չկա: