«Աստղիկ» ԲԿ-ի լաբորատոր բոլոր հետազոտություններն արդեն հասանելի են նաեւ Գյումրիում
«Աստղիկ» ԲԿ-ի լաբորատոր բոլոր հետազոտություններն արդեն հասանելի են նաեւ Գյումրի քաղաքում. կենտրոնի լաբորատորիայի մասնաճյուղը գործում է Սայաթ Նովա 10 հասցեի Նատալի ֆարմ դեղատան երկրորդ հարկում:
«Աստղիկ» ԲԿ-ի լաբորատորիայի մասնաճյուղը Գյումրիում բացվեց՝ հաշվի առնելով պահանջարկն ու բազմապրոֆիլ լայնածավալ հետազոտությունների հասանելիությունը մարզում ապահովելու անհրաժեշտությունը: Գործում է նաեւ Ճամփորդիր առանց Covid ծրագիրը:
Գյումրու նորաբաց լաբորատորիան կօգնի ավելի մեծ թվով մարդկանց ստանալ բարձրակարգ լաբորատոր ծառայություններ՝ մատչելի արժեքով, օգտվել զեղչերից եւ, անհրաժեշտության դեպքում,ստանալ անվճար խորհրդատվություն