Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ ու մի անգամ էլ միջանցքում ծափահարեց
Մենք ծափահարել ենք, որովհետև Հայաստանն ու Արցախը ապագա ունեն։ Ապագա ունեն Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ծափահարեցին ԱԺ-ում, երբ Հայաստանն ունի 5 հազար զոհ, հարյուրավոր գերիներ Ադրբեջանում:
«Ծափահարեցինք, որովհետեւ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն: Եթե կա մարդ, որը հմարում է, որ Հայաստանն ու Արցախը ապագ չունեն, հաջողություն էդ մարդկանց: Այո, Հայաստանն ու Արցախը ապգա ունեն Նիկոլ Փաշինյանի հետ, Միքայել Մինասյանի, Սերժ Սարգսյանի հետ չունեն ապագա, Ռոբերտ Քոչարյնի հետ չունեն: Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, ծափահարություններ»,-ասաց նա վրդովված, ծափահարեց ու հեռացավ լրագրողների մոտից:
Լրագրողների հարցին, թե թուրքերի հե՞տ պագա ունեն, Ալեն Սիմոնյանը բղավելով ասաց. «Թուրքերի հետ ապագա ունեն այն մարդիկ, որոնք 20 տարի վաճառել են: Այդ մարդկանց անունները հայտնի են: Այդ մարդիկ պատերազմը տանուլ են տվել»: