Սոնա Աղեկյանը ԱԺ մուտքին մոտ էր կարմիր փուչիկներով, որոնք խորհրդանշում էին ԱԺ արյունոտ պատգամավորներին. Նրան բերման ենթարկեցին
ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները արյունոտ փուչիկներ են, որոնք Նիկոլի հեռանալու հետ իրենք էլ տրաքելու են և հեռանալու են: Այս մասին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը, որի ձեռքին կային կարմիր գույնի փուչիկներ:
Նա անուն առ անուն ընթերցում էր «Իմ քայլի» պատգամավորների անունները՝ կարդալով նրանց կենսագրությունները։
«Նիկոլը երբեմն մեզ վախեցնում է նախկինների վերադարձով։ «Շիշ բռնողը» իրականում ամենակոռումպացված Զարեհ Սարգսյանի զավակն է։ Զարեհ Սարգսյանը երկու զավակ է արտադրել՝ Նաիրին Սարգսյան, որը Հանրային ռադիոյի դուռը կոտրելու արդյունքում այսօր Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է և «Շիշ բռնողը»,-ասաց նա:
Սոնա Աղեկյանի խոսքով՝ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը շատ է սիրում թուրքերին և երազում է Երևանը տեսնել Էրդողանի կառավարության ներքո․ «Հայոց պատմությունը Մարիա Կարապետյան ուսապարկն ավելորդ է համարում»։
Սոնա Աղեկյանը նշեց, որ րոպեներ անց կպայթեցնեն փուչիկները։
«Այս փուչիկների միակ առավելությունն այն է, որ նրանք Սորոսից են ծնվել և շարունակում են իրենց թուրքահպատակ իրենց իշխանությունը , բայց արդեն թալանելով Հայաստանի Հանրապետության բյուժեն»։
Ազգային ժողովի Բաղրամյան պողոտայի կողմից մուտքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին:
Հենց մուտքի մոտ ոստիկանները հանկարծակի նրա ձեռքից խլեցին փուչիկները, իրեն էլ նստեցրին ավտոմեքենան ու տարան:
Նա հասցրեց հայտարարել՝. «Մենք հաղթելու ենք»:
Հավաքված քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ ամոթ: Նրանցից մեկն ասաց, որ ոստիկանները պաշտպանում են թրքաբարո իշխանություններին եւ կատարում նրա հրահանգները: