Ոստիկանները նախարար Մեսրոպ Առաքելյանին թույլ չտվեցին ԱԺ մտնել Բաղրամյան պողոտայի մուտքից՝ ուղղորդելով Դեմիրճյան փողոցի մուտք. Նրա հետևից ակցիայի մասնակիցները բղավում էին՝ Դավաճան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ ապրիլի 14-ին, ցանկանում էր Ժ մուտք գործել Բաղրամյան պողոտայի մուտքից, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ ուղղորդելով դեպի Դեմիրճյան փողոցի մուտքը:
Այդտեղ հավաքված ակցիայի մասնակիցները նրա հետևից բացակայնչում էին՝ դավաճան, հողատու: Նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով. «Չեմ ուզում պատասխանել ձեր հարցերին, գնում եմ ԱԺ նիստի»:
Այդ ընթացքում լրագրողները զուգահեռաբար քայլելով տտարբեր հարցեր ուղղեցին նրն, սակայն դրանք մնացին անպատասխան:
Նշենք, որ ԱԺ-ում մեկնարկել է կառվարության հետ հարցուպատասխանի ժամը: