ՀՀ-ի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները մեր արտաքին քաղաքականության բացակայության վկայությունն են. փորձագետ
Մենք այսօր չունենք Հայաստանի և Արցախի շահերով, հստակ մշակված գործողությունների ծրագրով առաջնորդվող արտաքին քաղաքական գերատեսչություն. ԱԳՆ-ն պարզապես աշխատելու իմիտացիա է անում: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին և ԱԳՆ գործունեությանը:
Հայաստանի արտգործնախարարության արձագանքը Բաքվում բացված պատերազմին նվիրված «պուրակին» և՛ ուշացած էր, և՛ արդյունավետության տեսանկյունից՝ գրեթե զրոյական: Տրամաբանությունը հուշում է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության նպատակն ու խնդիրը պիտի լիներ հետպատերազմական այս ավելի քան հինգ ամիսների ընթացքում չեզոքացնել ու կանխարգելել Ադրբեջանի կողմից նման ակցիաների հնարավորությունը, ինչն այս պարագայում կա՛մ ընդհանրապես չի արվել, կա՛մ ձախողվել է», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ ապրիլի 12-ի Բաքվի միջոցառումը և հարակից գործընթացները վկայում են մեր արտաքին քաղաքականության ու դիվանագիտության բացակայության մասին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: