Հայաստանում կա ապագա, Արցախում կա ապագա. մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան․ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերին «Իմ քայլը» խմբակցությունը հոտնկայս ծափահարեց (տեսանյութ)
Մենք հիմա, հենց հիմա, ՀՀ ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ասում ենք ուղիղ՝ սիրելի՛ ժողովուրդ, չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ՝ տեղը, գլուխներդ՝ բարձր, որովհետև Հայաստանում կա ապագա, Արցախում կա ապագա: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան»,-ասաց նա:
Այս հայտարարությունից հետո «Իմ քայլը» խմբակցությունը հոտնկայս ծափահարեց Նիկոլ Փաշինյանին, և առաջինը ոտքի կանգնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: