Մերիլենդ նահանգում ոստիկանը 16-ամյա դեռահասի է սպանել
ԱՄՆ Մերիլենդ նահանգում ոստիկանը 16-ամյա պատանու է սպանել, իրավապահ մարմիններին հղումով գրում է ABC News-ը՝ նշելով, որ դեպքի առնչությամբ նահանգի ոստիկանությունը հետաքննություն է վարում։
Նախնական քննության տվյալներով՝ նախօրեին Սենտ Մերի շրջանի ոստիկանական բաժանմունք երկու ահազանգ է ստացվել:Ոստիկաններին հայտնել են կասկածելի տեսք ունեցող երիտասարդի մասին՝ նշելով, որ մտավախություն ունեն՝ նա զինված է։
Նշված հասցե ժամանելով՝ ոստիկանությունը հայտնաբերել է, որ 16-ամյա դեռահասը հրազեն և դանակ ունի։ Ականատեսների հաղորդմամբ՝ տղան զենքն ուղարկել է ոստիկանի վրա։ Ի պատասխան՝ վերջինս կրակել և վիրավորել է նրան։
Ըստ ԶԼՄ-ների՝ դեռահասը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է։