Եգիպտոսում բեռնատարի և մարդատար ավտոբուսի բախման հետևանքով 20 ուղևոր է մահացել
Եգիպտոսում բեռնատարի և մարդատար ավտոբուսի բախման հետևանքով 20 ուղևոր է մահացել, 3-ը՝ վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը:
Նախնական տեղեկություններով՝ ավտովթարը տեղի է ունեցել եգիպտական Ասյուտ շրջանից Կարմիր ծով տանող ավտոճանապարհին: Ավտոբուսը Կահիրեից ուղևորվել է դեպի Սոհագի շրջան՝ բեռնատարին վազանք կատարելու ժամանակ բախվելով վերջինին:
Տուժածներին տեղափոխել են մոտակա բուժկենտրոն:
Հաղորդվում է, որ տեղում է Ասյուտի նահանգապետը, աշխատում է շտապօգնության ու փրկարարների 25 ջոկատ: