Ծառայողական քննություն է սկսվել «ՎԵՏՕ»-ի ակցիայի ընթացքում անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ. Անի Սամսոնյան
Ապրիլի 7-ին Կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դիմել էի ՀՀ Ոստիկանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Ի պատասխան դիմումիս՝ տեղեկացնում են, որ ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն»,- գրել է նա։