«Համավարակն ավարտվելուց դեռ շատ հեռու է». ԱՀԿ
Կորոնավիրուսի համավարակը դեռ շատ հեռու է ավարտվելուց, սակայն հանրային առողջապահական միջոցառումների շնորհիվ կարելի է մի քանի ամսվա ընթացքում վերահսկել այն, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք նույնպես ցանկանում ենք, որ տնտեսությունները կրկին բացվեն, ճանապարհորդություններն ու առևտուրը վերսկսվեն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ «հիմա շատ երկրներում ինտենսիվ թերապիայի բաժանմունքները լեփ-լեցուն են, մարդիկ մահանում են, սակայն դրանից կարելի է լիովին խուսափել»։
«COVID-19 համավարակը դեռ հեռու է ավարտվելուց: Բայց մենք շատ պատճառներ ունենք լավատեսության համար։ Տարվա առաջին երկու ամիսների ընթացքում հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազումը ցույց է տալիս, որ այդ վիրուսի և դրա տարբերակների տարածումը կարող են կանգնեցվել»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ վարակի փոխանցումը պայմանավորված է «ինքնավստահությամբ և հանրային առողջապահության միջոցառումների անհետևողականությամբ»: