«Լուսավոր Հայաստան». Իշխանությունը պետք է հասկանար՝ ինչպես պետք է խոսել հանցագործների հետ
Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունում բոլորը ռազմական հանցագործներ են: Այն, որ նրանց քաղաքականությունը ռասիստական է, ակնհայտ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Բաքվում ռազմական ավարի այգու բացումը:
«Պարտադիր չէ, որպեսզի Ադրբեջանում այգի բացեն եւ աշխարհին ցուցադրեն իրենց կողմից իրագործված ակնհայտ հանցանքները, որպեսզի հայ պատգամավորները հասկական, որ գործ ունեն հանցագործների հետ: Պարտադիր չէ, որպեսզի այդ ամենը տեիղ ունենա, որպեսզի գործող իշխանությունը հասկանա, որ նման հանցավոր ռեժիմի հետ անհնար է տնտեսական կամ այլ բարեկամական հարաբերությունների մասին բանակցություններ վարել»,-նշեց պատգամավորը:
Սիմոնյանի խոսքով՝ բավական է միայն քաղաքական գրագիտություն դրսեւորել՝ հասկանալու համար, որ ցանկացած հայտարարություն եւ խոսք նշանակություն ունի: «Դուք պետք է հասկանայիք՝ ինչպես պետք է խոսել հանցագործների հետ»,-եզրափակեց Սիմոնյանը: