Covid-19-ի պատճառով աշխատանքը կորցրած բրիտանացի ուսանողները առցանց պոռնոյի շուկա են մտել
Covid-19 համավարակի պատճառով կես դրույքով իրենց աշխատանքը կորցրած բրիտանացի ուսանողները որոշել են ծայրը ծայրին հասցնելու համար առցանց պոռնոյի ոլորտ մտնել, հայտնում է Mirror- ը:
Porn եւ OnlyFans պլատֆորմների հետ աշխատանքն այնքան տարածված է դարձել Մեծ Բրիտանիայի ուսանողների շրջանում, որ նրանց կոչ են արել միանալ «մարմնավաճառների արհմիությանը»:
ECP կազմակերպության ներկայացուցիչ Լորա Ուաթսոնը նշել է, որ իրենք մարմնավաճառությամբ զբաղվող ուսանողների թվի զգալի աճի են ականատես են եղել, քանի որ ուսման վարձերը մեծացել են: Որոշ ուսանողներ միացել են OnlyFans-ին, քանի որ ստիպված են ավելի քան 40.000 պարտք վճարել, ասել է նա:
«Աշխատանք խանութներում եւ փաբերում, որով ավանդաբար զբաղվում էին ուսանողները, հասանելի չէր: Տարբերակները շատ չեն, եւ կանանց պետք է գոյատեւելու միջոց գտնել»:
1975 թվականին հիմնադրված ECP-ն ձգտում է սեքս բիզնեսի ապաքրեականացմանը: