Ոստիկանությունը՝ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի մասին
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի կողմից նախօրեին տեղի ունեցած վրաերթի մասին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 12-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եւ պարզվել է, որ նա սթափ է եղել։