Ակնկալում է 30-50 մլրդ դոլար գնահատվել. Telegram-ը պատրաստվում է նախնական հանրային առաջարկ ներկայացնել 2023-ին. Ведомости
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերը Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների» հետևանքների մասին, հայտարարել է, որ որքան շատ է նման բան խոսվում, այնքան շատ է ամերիկյան կողմի խոսքն արժեզրկվում:
«Նման արտահայտությունների որոշակի արժեզրկում է տեղի ունենում: Այդ կոչերը` հրաժարվելու ինչ-որ ագրեսիվ գործողություններից, սպառնալիքները, որ կստպեն գին վճարել, որքան շատ ես նման արտահայտություններ արտաբերում, այնքան դրանք արժեզրկվում են»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` մեկնաբանել է Պեսկովը` պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Վերջինս հավելել է, որ Ոուսաստանը ոչ ոքի նկատմամբ երբեք ագրեսիա չի դրսևորել և չի դրսևորում:
Բլինկենը, ավելի վաղ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին, խոսել էր Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի համար հնարավոր «հետևանքների» մասին, եթե երկիրը շարունակի «ագրեսիվ գործել»:
Հիշեցնենք, որ իրավիճակն Ուկրաինայի արևելյան շրջանում սկսել է սրվել մարտի վերջերից: Ուկրաինացի ուժայինները հայտնել են, որ Դոնեցկի մարզում բնակավայրի գնդակոծման հետևանքով զինծառայողներ են զոհվել: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, իրենց հերթին, Կիևին մեղադրել են իրավիճակը սրելու համար: