Էրդողանն Անկարայում հյուրընկալելու է Լիբիայի վարչապետին․ քաղաքական գործիչները դեկտեմբերին գաղտնի հանդիպում են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում այսօր հյուրընկալելու է Լիբիայի վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբային՝ ձգտելով պահպանել իր կառավարության ռազմական և տնտեսական ազդեցությունը Լիբիայում, հայտնում է Ahval-ը։
Էրդողանն ու Դբեյբան համանախագահում են Թուրքիա-Լիբիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում պետք է փոխանակվեն երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ տեսակետներներով:
Թուրքիան աջակցել է Լիբիայի միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանը, որը պայքարել է Խալիֆա Հաֆթարի «Լիբիայի ազգային բանակի» դեմ։ Վերջինիս աջակցում են Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եգիպտոսը: Լիբիայի ազգային միասնության կառավարությունը (ղեկավարում է վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբան), որը փոխարինել է Ազգային համաձայնության կառավարությանը, գլխավորելու է պատերազմից տուժած հյուսիսաֆրիկյան երկիրը մինչև դեկտեմբերին ընտրությունների անցկացումը:
Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ Դբեյբայի երկօրյա այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները և համագործակցության բարելավման հետագա քայլերը: Այցի ընթացքում Դբեյբային ուղեկցելու է 14 նախարար և հինգ փոխվարչապետ։
Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները նախորդ ամսվա վերջին այցելել էին Տրիպոլի՝ հյուսիսաֆրիկյան երկրի հետ կապերն ամրապնդելու նպատակով: Ֆրանսիան, որը կտրականապես դեմ է երկրում Թուրքիայի ռազմական ներկայությանը երկրում, այս ամսվա սկզբին պետք է վերաբացեր իր դեսպանատունը Տրիպոլիում:
Հայտնի է, որ դեկտեմբերին Աբդուլ Համիդ Դբեյբան գաղտնի այց է կատարել Անկարա և հանդիպել Թուրքիայիա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։