Բելառուսում դադարեցվել է Euronew-ի հեռարձակումը
Բելառուսում դադարեցվել է Euronews եվրոպական շուրջօրյա լրատվական հեռուստաալիքի հեռարձակումը, հաղորդում է dw.com-ը։
«2021 թվականի ապրիլի 12-ին տեղեկատվության նախարարությունը Euronews արտասահմանյան հեռուստաալիքը հանել է Բելառուսի Հանրապետությունում տարածման թույլտվություն ստացած արտասահմանյան լրատվամիջոցների ցանկից»,- հայտնել է նախարարությունը:
Տեղեկատվության նախարարությունում նշել են, որ Բելառուսի տարածքում Euronews-ի եթերի թույլտվության գործողության ժամկետը լրացել է: Գերատեսչությունում հայտնել են, որ ապրիլի 12-ից երկրում հեռարձակվելու է Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող «Հաղթանակ» հեռուստաալիքը, որը ստեղծվել է ռուսական Առաջին ալիքի կողմից՝ ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:
Նշվում է, որ «Հաղթանակ» հեռուստաալիքի եթերում կցուցադրվեն ռուսական ֆիլմեր ու սերիալներ, պատերազմի մասին վավերագրական ֆիլմեր, պատմաբանների և փորձագետների հետ հարցազրույցներ և ալն։