ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել է ռուսերենով ցուցանակների հեռացումը Երեւանի մետրոպոլիտենում
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում դեռ հրաժարվել է մեկնաբանել ռուսերենով ցուցանակների հեռացումը Երևանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում: Դիվանագետը նշել է, որ իրեն ժամանակ է պետք՝ հարցին լիարժեք ծանոթանալու համար:
Նշենք, որ Երևանի մետրոպոլիտենում ռուսերենով բոլոր ցուցանակներն ակտիվորեն հանվում են՝ դրանք փոխարինելով գովազդով: Նախորդ ցուցանակները կազմվել էին երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Այժմ թողնում են միայն հայերեն և անգլերեն ցուցանակները: Այդպիսի պատկեր է արդեն «Մարշալ Բաղրամյան», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» և «Շենգավիթ» կայարաններում: