Նոր հաղորդաշար ազգայինի, իրական ազգայնականության ու հայկականության, մեր արմատների, պետականության, ընտրանու և նմանատիպ հարցերի շուրջ. Հայկ Փայտյան
Նոր հաղորդաշար ազգայինի, իրական ազգայնականության ու հայկականության, մեր արմատների, պետականության, ընտրանու և նմանատիպ հարցերի շուրջ ... մի խոսքով՝ ճիշտը դիտելն է, այս մասին իր Facebook-ի էջում գրառում է կատարել Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի թիվ Մեկ դպրոցի նախկին պատմության ուսուցիչ, դպրոցի անհեթեթությունների մասին օպերատիվ կերպով լուսաբանող Հայկ Փայտյանը:
« «Ազգային օրակարգ» հաղորդաշարի Պետությունն ու Հայկականությունը թեմայով հաղորդման ընթացքում խոսել ենք ազգերի կայացման և պետությունների ձևավորման գործընթացների, անկախ պետականության լինելիության և ազգային ինքնության պահպանման ու զարգացման փոխկապվածության / փոխկապակցվածության մասին, և այդ համատեքստում անդրադարձել ենք առանձին ազգերին հատուկ ինքնաարտահայտմանն ու համամարդկային արժեքների արարման համադրելիությանը»։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ-ը հաղորդել էր, որ Հայկը տեսաուղերձով հայտնել էր, որ սկսելու է նման հաղորդաշար և պատմության օնլայն դասեր: