Բրազիլիայում Քրիստոսի նոր արձանը կլինի Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոս Քավիչ արձանից բարձր
Բրազիլիայում Քրիստոսի նոր արձանը կլինի ավելի բարձր, քան Ռիո դե Ժանեյրոյում հայտնի Քրիստոս Քանիչն է, հաղորդում է BBC-ն:
Բրազիլիայի հարավում՝ Էնկանտադու քաղաքում, Քրիստոս Պաշտպանի արձանը կունենա 43 մետր բարձրություն՝ ներառյալ պատվանդանը, ինչի արդյունքում այն կլինի աշխարհում բարձրությամբ Հիսուսի երրորդ արձանը:
Անցած շաբաթ կառուցվել է արձանի գլուխն ու պարզած ձեռքերը:
Արձանի ներսում վերելակը կտեղափոխի զբոսաշրջիկներին դեպի դիտահրապարակ կրծքավանդակի շրջանում:
Քրիստոսի եւս մեկ արձան տեղադրելու գաղափարը երկրում պատկանում է տեղի քաղաքական գործիչ Ադրոալդո Կոնզատիին, որը մահացել է մարտին կորոնավիրուսի հետեւանքով:
Ակնկալվում է, որ 350 000 ԱՄՆ դոլար արժողությամբ նախագիծը կավարտվի այս տարի, հաղորդում է «Քրիստոսի ընկերների ասոցիացիա» կազմակերպությունը, որը զբաղվում է նախագծի կազմակերպչական աշխատանքներով:
Այն ֆինանսավորվում է մասնավոր անձանց եւ ընկերությունների նվիրատվությունների հաշվին, հավելել են ասոցիացիայում: