NASA-ն կրկին հետաձգել է Մարսի վրա ուղղաթիռի առաջին թռիչքը
Մարսի վրա Ingenuity անօդաչու ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը հետաձգվել է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով NASA-ին:
Միջոցառումը նախատեսված էր ապրիլի 11-ին: Այժմ այն տեղի կունենա ապրիլի 14-ից ոչ շուտ:
«Ուրբաթ ուշ երեկոյան Ingenuity Mars ուղղաթիռից ստացված տվյալների հիման վրա NASA-ն որոշել է հետաձգել առաջին փորձնական թռիչքը»,- հայտնել է NASA-ն:
Մասնագետները հաղորդել են, որ առաջին մարսյան թռիչքի նախապատրաստումը կտևի վեց օր: Այս ընթացքում այն տեղափոխող Perseverance մարսագնացը անօդաչու սարքը կհասցնի թռիչքի մեկնարկի վայր, իսկ մասնագետները կստուգեն բոլոր համակարգերի աշխատանքը: