Պերուի հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով առնվազն 12 պացիենտ թթվածնի բացակայության պատճառով. ԶԼՄ-ներ
Կորոնավիրուսով վարակված առնվազն 12 մարդ է մահացել Պերուի հիվանդանոցներից մեկում ինտենսիվ թերապիայի պալատներում թթվածնի բացակայության պատճառով: Ոսբերգությունը տեղի է ունեցել ապրիլի 9-ին, հաղորդում է EFE գործակալությունը:
Թթվածինը պահուստում, որն ունեցել է հիվանդանոցը, ավարտվել է, իսկ մատակարարները չեն համալրել այն ժամանակին՝ չնայած հայտն ուղարկվել է շատ ավելի վաղ, քան պաշարները սպառվել էին: Oximan ընկերությունը, որն ապահովում է թթվածնով Պյուրա շրջանի հիվանդանոցները, հայտարարել է, որ գազը մատակարարվում է մայրաքաղաք Լիմայից, իսկ շրջանում «այն չունի անհրաժեշտ պաշարներ» կորոնավիրուսով վարակված պացիենտների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համավարակի ամբողջ ընթացքում «եւ ոչ մի հիվանդանոցում չի առաջացել այդպիսի ողբերգական իրավիճակ», հայտարարել է Պյուրա շրջանում մարդու իրավունքների հարցով լիազորված ներկայացուցիչ Սեսար Օրերոն: Նա եւ մահացածների բարեկամները պահանջել են իշխանություններից անցկացնել մանրակրկիտ հետաքննություն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Իր հերթին դատախազության ներկայացուցիչը հայտնել է նախաքննության մեկնարկի մասին: Դրա արդյունքում որոշում կկայացվի քրեական գործ հարուցելու հավանականության մասին: