ՀՀԳԾ-ն վերականգնելու խոշորագույն խոչընդոտներից է Իրանի դեմ պատժամիջոցները պահպանելու ԱՄՆ-ի ցանկությունը. Արաքչի
2015 թվականի միջուկային ծրագիրը վերականգնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկն է Իրանի նկատմամբ պատժամիջոցները պահպանելու ԱՄՆ-ի ցանկությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախագահ Աբաս Արաքչին NHK ճապոնական լրատվականին տված հարցազրույցում, հաղորդում է Tasnim-ը:
Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանել էր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, եւ ոչ միայն միջուկային ծրագրին վերաբերող պատժամիջոցները:
«Մեր դիրքորոշումն այն է, որ եթե ԱՄՆ-ն շահագրգռված է ՀՀԳԾ վերադառնալու հարցում, պետք է ոչ միայն չեղարկի ՀՀԳԾ-ի հետ կապված բոլոր պատժամիջոցները, այլ նաեւ նրանք, որոնք սահմանել էր կամ կրկնակի ընդունել էր կամ վերականգնել էր Թրամփի ղեկավարման ժամանակաշրջանում»,-ընդգծել է իրանցի դիվանագետը:
Արաքչին նաեւ նշել է, որ լավագույն արդյունքը կլինի 5-6 շաբաթվա ընթացքում որոշման կայացումը՝ հղում անելով Իրանի պատրաստակամությանը թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս կամ այն աստիճանով ստուգել միջուկային օբյեկտները մինչեւ մայիսի վերջ: