Թուրքական Bayraktar անօդաչուներն առաջին անգամ թռիչքներ են իրականացրել Ուկրաինայի արևելքում
Թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուներն առաջին անգամ թռել են Ուկրաինայի արևելյան շրջանների երկնքով:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հարվածային անօդաչուն նկատվել է Ուկրաինայի հարավային շրջանի երկնքում՝ անցնելով Խերսոնի, Դնեպրոպետրովսկի և Պարկովի մարզերի տարածքով: Այնուհետև հետադարձ երթուղով վերադարձել է թռիչքի մեկնարկային կետ: Անօդաչուի թռիչքի նպատակը հայտնի չէ:
Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի վերջին այդ անօդաչուները գործարկվել են Սև ծովում՝ Տենդրա ծովածոցի շրջանում, որտեղ Ուկրաինայի Զինված ուժերը զորավարժարան ունեն:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ անօդաչուներն արտադրող թուրքական ընկերությունից հայտնել էին, որ Ուկրաինան արդեն իսկ ձեռք է բերել «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը: