Շվեդիայում 150 մարդ փոխհատուցում է պահանջում Pfizer-ով, Moderna-ով և AstraZeneca-ով պատվաստվելուց հետո առաջացած բարդությունների համար
Գրեթե 150 շվեդ բժշկական ապահովագրության ֆոնդից փոխհատուցում է պահանջել COVID-19-ի դեմ պատվաստանյութի հետ կապված բարդությունների պատճառով:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ բարդությունների հետևանքով մահվան դեպքեր ևս կան:
«Մենք դեռ չենք զբաղվում որևէ փոխհատուցում տրամադրելով: Սա ավելի երկար քննություն է պահանջում»,- ասել է վարչության փոխտնօրեն Անդերս Հուլթմանը:
Նշվում է՝ փոխհատուցման հայցերը տարածվում են երկրում գրանցված և հաստատված բոլոր երեք պատվաստանյութերի վրա: Դրանք են՝ Pfizer-BioNTech-ը, Moderna-ն և AstraZeneca-ն: Հալթմանի խոսքով՝ այս վիճակագրության մեջ դեղերից ոչ մեկը չի առանձնանում մյուսներից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երկրում պատվաստումները սկսվել են դեկտեմբերի 27-ին: Կառավարության նպատակն է պատվաստել բոլոր մեծահասակներին մինչ 2021 թվականի օգոստոսի 15-ը: Ներկայում բնակիչների 16 տոկոսն արդեն ստացել է COVID-19-ի դեմ դեղամիջոցի առնվազն մեկ չափաբաժին: