Վայոց Ձորում ՎԱԶ 211440-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ձորում. կան վիրավորներ․ Shamshyan.com
Ապրիլի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Վայք քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Մուրադյանը իր վարած ՎԱԶ 211440 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ-ին՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 30 մետր գլորվել ձորը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Ա. Մուրադյանն ու նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 41-ամյա Վահան Կոստանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։