Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձված սիրիացի զինյալները բողոքել են, որ չեն ստացել Արցախի պատերազմին մասնակցելու համար աշխատավարձը
Արաբալեզու սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Անկարայի և Բաքվի կողմից վարձված սիրիացի զինյալները բողոքում են, որ չեն ստացել Ղարաբաղյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար խոստացված աշխատավարձերը: Այս մասին տեղեկացնում է Wargonzo-ի տելեգրամյան ալիքը:
Զինյալներից մեկը հայտարարել է, որ իրենց հրամանատարները հաշվի չեն նստում ռազմական գործողությունների մասնակիցների, վիրավորների և զոհվածների ընտանիքների հետ:
«Մենք կռվել ենք Ղարաբաղում թուրքական պետության և նրանց ժողովրդի հետ միասին: Մենք սպանվածներ և վիրավորներ ունենք: Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների նկատմամբ, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը սոված են մնում: Այդպես չպետք է լիներ»,- ասում է տեսանյութում Ադրբեջանի կողմից Ղարաբաղում մարտական գործողությունների մասնակիցներից մեկը:
Ըստ Wargonzo-ի տվյալների՝ տեսանյութը հավանաբար նկարահանվել է Սիրիայի հյուսիսում, ժամկետները հայտնի չեն:
Հիշեցնենք, առավոտյան Operativ-ը նշել էր նաև, որ Արցախյան պատերազմում ահաբեկիչների մասնակցության ևս մեկ ապացույց է այն, որ սովի մատնված գրոհայինները բողոքի ակցիա են անցկացրել