Չինաստանը թույլատրել է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Չինաստանի իշխանությունները թույլատրել են կլինիկական փորձարկումները կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութի համար, որը մշակում է դեղագործական ընկերությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Sinopharm-ից հայտնել են, որ նոր պատվաստանյութը օրգանիզմում ավելի ուժեղ իմունիտետ է մշակելու ընդդեմ կորոնավիրուսի:
Պաշտոնական տվյալներով, Չինաստանում մշակվում է կորոնավիրուսի դեմ ևս հինգ պատվաստանյութ: