Նորվեգիայի բնակարաններից մեկում ոստիկանները 9 տարի առաջ մահացած տղամարդու դի են հայտնաբերել
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի բնակարաններից մեկում մարդու դին ինը տարի շարունակ մնացել է բնակարանում:
Այս մասին գրում է The Guardian-ը, նշելով՝ նրա մարմինը դեկտեմբերին հայտնաբերել է նրա խնամակալը:
Տղամարդը մի քանի անգամ ամուսնացած է եղել և ունեցել է երեխաներ:
Հարևանները ոստիկանությանը տված ցուցմունքներում նշել են, որ երբ այլևս դադարել են տեսնել տղամարդուն, մտածել են՝ նա ուղղակի տեղափոխվել է իր երեխաներից մեկի մոտ կամ տարեցների խնամքի համար նախատեսված հաստատություն:
Տղամարդու դիակը հայտնաբերվել է միայն այն ժամանակ, երբ նրա խնամակալը պահանջել է ոստիկանությունից բացել տան դուռը՝ ստուգումներ իրականացնելու նպատակով:
Ոստիկանությունն այն կարծիքին է, որ տղամարդը մահացել է 2011 թվականի ապրիլին՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նրա բնակարանում հայտնաբերվել է մեկ տուփ կաթ և մի նամակ՝ թվագրված այդ ամսաթվով:
Դիահերձումը ցույց է տվել, որ նա մահացել է բնական պատճառներից:
«Սա աննախադեպ դեպք է, որը մեզ մոտ մի շարք հարցեր է առաջացրել: Ելնելով ներկա պահին հայտնի տվյալներից՝ նա ակնհայտորեն մի այնպիսի անձնավորություն է եղել, որը նախընտրել է քիչ շփվել ուրիշների հետ»: