Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 180 մարդ է մահացել
Հնդկաստանում, մարտի վերջի դրությամբ, կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո գրանցվել է 617 ծանր և լուրջ բարդացում, մահացել է 180 մարդ: Երկրում պատվաստումների համար օգտագործվում են Сovishield և Covaxin դեղամիջոցները, գրում է The Hindu-ն ՝ հղում տալով իմունիզացումից հետո կողմնակի ազդեցությունների ազգային կոմիտեին:
«Հնդկաստանում COVID-19-ի դեմ իմունիզացիայից հետո անցյալ ամսվա վերջին 180 մարդ է մահացել: Մենք սկսել ենք ուսումնասիրել անբարենպաստ ռեակցիաները Covishield և Covaxin պատվաստանյութերը ստանալուց հետո` պարզելու համար մահվան պատճառները, այդ թվում` հազվագյուտ թրոմբոզների կազմավորումը»,-կոմիտեի ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում հրատարակությունը:
Եվրոպական Դեղամիջոցների վարչությունը կոմիտեին առաջարկել է ուսումնասիրել իմունիզացումից հետո անբարենպաստ ռեակցիաներն այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունում մահվան դեպքեր են գրանցվել AstraZeneca դեղամիջոցի ներարկումներից հետո, որն արտադրվում է Covishield ապրանքանիշի ներքո Հնդկական շիճուկային ինստիտուտի կողմից: