Ֆրանսիան կասկածում է Դա Վինչիի «Աշխարհի փրկիչ» կտավի իսկությանը
Նոր վավերագրական ֆիլմում պնդում են, որ Սաուդյան Արաբիայի սեփականության ներքո գտնվող եւ 450 միլիոն դոլար արժեցող կտավը չի ցուցադրվել Լուվրում դրա իսկության մեջ կասկածների պատճառով, հաղորդում է Middle East EYE-ը: Աշխարհում ամենաթանկ նկարը, որը Սաուդյան Արաբիայի սեփականությունն է, չի ցուցադրվել Լուվրում երկու տարի առաջ, քանի որ ֆրանսիական կառավարությունը չի ցուցադրում կասկածելի արվեստի գործերը՝ որպես «իսկական աշխատանքներ»: Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարը գնվել էր Նյու Յորքում 2017 թվականի նոյեմբերին 450 միլիոն դոլարով ոչ այնքան հայտնի սաուդցի արքայազնի կողմից, որը, ինչպես հաղորդվում է, ներկայացել է թագաժառանգ Մոհամեդ իբն Սալմանի վստահված անձի դերում: Կտավը պետք է ներկայացվեր Փարիզի Լուվրում 2019 թվականին, իսկ դրանից մեկ տարի առաջ Աբու Դաբիի Լուվրում: Սակայն այն այդպես էլ չի ներկայացվել:
Ֆրանսիական նոր վավերագրական ֆիլմը՝ «Փրկիչը՝ վաճառքի հանված», լույս է սփռում գործի վրա, որը հանգեցրել է Էր Ռիադի եւ Փարիզի միջեւ դիվանագիտական վեճին: Ֆրանսիայի կառավության բարձրաստիճան պաշտոնյան բացատրել է, որ նկարը տեղափոխվել էր Փարիզ 2019 թվականի հունիսին՝ նախքան դա Վինչի ցուցահանդեսը եւ ուսումնասիրվել է Լուվրի տեխնիկական լաբորատորիայում: «Նկարն անցել է մի քանի զննում եւ ռենտգեն ճառագայթներով ուսումնասիրություն»,-ասել է պաշտոնյան: «Գործընթացի ավարտից հետո եզրակացություն է կազմվել, որ գիտական ապացույցների արդյունքում պարզվել է, որ Լեոնարդո դա Վինչին միայն իր ներդրումն է ունեցել նկարի մեջ: Դա անկասկած է: Դա մենք հայտնել ենք սաուդցիներին»,-նշել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ Նյու Յորքի Christie's աճուրդում վաճառքի ժամանակ «Աշխարհի փրկիչը» վաճառքի էր հանվել՝ որպես բոլոր ժամանակների ամենահայտնի նկարինեչից մեկի վրձնին պատկանող կորցված ստեղծագործություն: Կտավն անգամ անվանել են «արական Մոնա Լիզա»: