ՊՆ աշխատակիցները քնել են աթոռներին նստած․ ինչ է կատարվել նախօրեին գիշերը ՊՆ-ի ներսում
ՊՆ աշխատակիցների մեծ մասը ապրիլի 9-ի գիշերը տուն չի գնացել։ Աշխատակիցներից շատ քչերին են կարողացել տարհանել ուղղաթիռով, միայն նրանց, ում խիստ անհրաժեշտ է եղել՝ հղիներ, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ։
Մյուսները գիշերել են իրենց աշխատասենյակներում, փորձել են քնել՝ իրենց աշխատանքային աթոռներին նստած։ Սննդի խնդիր, մեր տեղեկություններով, չկար։ Սնունդը ՊՆ շենք են տարել ուղղաթիռով, ճաշարանը գործում էր։