Բողոքի ցույցերն ու անկարգությունները Հյուսիսային Իռլանդիայում շարունակվում են. ոստիկանական ուժերը ցուցարարներին ցրելու նպատակով ջրցան մեքենաներ են կիրառել
Հյուսիսային Իռալնդիայում ոստիկանական ուժերը Բելֆաստի փողոցներ դուրս եկած ցուցարարների ցրելու նպատակով ջրցան մեքենաներ են կիրառել, հաղորդում է ТАСС-ը:
Նախորդ շաբաթվանից մինչև այժմ լարվածությունը չի թուլանում Հյուսիսային Իռլանդիայի այն շրջաններում, որտեղ գերազանցապես բնակվում են Լոնդոնի հետ հարաբերությունները խորացնելուն կողմնակից լոյալիստները:
Ցուցարարները դյուրավառ հեղուկով շշեր են նետել ու ավտոբուս այրել, ոստիկանության փոխանցմամբ՝ վերջին տարիներին բռնության նման դրսևորումներ Հյուսիսային Իռալնդիայում չէին նկատվել:
Բողոքի ակցիաների, ցույցերի պատճառը Հյուսիսային Իռալնդիայի Գլխավոր դատախազության այն որոշումից ի հայտ եկած դժգոհությունն է, ըստ որի՝ կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու համար «Շինն ֆեյն» անունը կրող ազգային-հանրապետական կուսակցության անդամների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: