Վրաստանը 55 տարեկանից երիտասարդ անձանց չի պատվաստի AstraZeneca-ով
Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել AstraZeneca պատվաստանյութով պատվաստել միայն 55 տարեկանից բարձր անձանց: Այս մասին տեղեկացրել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, գրում է on.ge կայքը:
«Փորձագիտական խորհուրդը քննարկել և խորհուրդ է տվել շարունակել AstraZeneca-ով պատվաստումը 55+ տարիքային խմբում, լինի դա բարձր ռիսկային կամ որևէ այլ խումբ»,-ասել է Գաբունիան:
Նրա խոսքերով` AstraZeneca-ի մատակարարումները կշարունակվեն, քանի որ 55 տարեկանից բարձր մարդկանց շրջանակը բավականին լայն է:
«Մեր ստացած չափաբաժինը բավականին փոքր է: AstraZeneca-ն բավականին լավ արդյունքներ է գրանցել տարեցների մոտ»,-ասել է Գաբունիան` հավելելով, որ պատվաստանյութի մատակարարումները կշարունակվեն սովորական ռեժիմով: