Արցախի փրկարարները Ջրականի ուղղությամբ որոնողական աշխատանքների արդյունքում 7 դի են հայտնաբերել, ևս 2 մարմին Թալիշի ուղղությունից փոխանցել է ադրբեջանական կողմը. Արցախի ԱԻ պետական ծառայություն
Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն, հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
«Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:
Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է»,- նշված է հաղորդագրությունում: