Եգիպտոսի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման նախկին առաջնորդին
Եգիպտոսի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման նախկին առաջնորդ Մահմուդ Էզաթին, հայտնում է AP-ն:
Անվտանգության ուժերը Էզաթին ձերբակալել էին անցյալ օգոստոսին Կահիրեի Հինգերորդ բնակավայրում արշավանքի ժամանակ:
2013 թվականին Եղբայրության շտաբում իր կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների ընթացքում Էզաթը դատապարտվել էր բռնության հրահրման եւ հրազենի մատակարարման մեջ: Եղբայրության մյուս բարձրաստիճան անդամները ցմահ ազատազրկման էին դատապարտվել նույն գործով:
Էզաթը Եղբայրության ազդեցիկ առաջնորդ Մոհամեդ Բադիի նախկին տեղակալն էր եւ կոշտ ուղղության կողմնակից էր համարվում: Նա առաջնորդի պաշտոնակատար էր դարձել Բադիի ձերբակալությունից հետո 2013-ի օգոստոսին: