Պեկինը Վաշինգտոնին մեղադրել է Թայվանի շուրջ լարվածության էսկալացիայի մեջ
Պեկինը Վաշինգտոնին մեղադրել է Թայվանի շուրջ լարվածության էսկալացիայի մեջ այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմանավը մոտեցել է կղզուն, փոխանցում է Reuters-ը:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ «սադրանքներին» մասնակցած ամերիկյան նավերը «սխալ ազդանշան են ուղարկում Թայվանի ուժերին՝ սպառնալով Թայվանյան նեղուցում խաղաղությանն ու կայունությանը»: «Չինական ռազմանավն արդյոք կգնա՞ Մեքսիկական ծոց, որ ցուցադրի իր ուժը»,- հավելել է նա:
ԱՄՆ ՌԾՈւ-ն Թայվանյան նեղուցով պարբերաբար անցկացնում է, այսպես կոչված, «սովորական» տարանցումներ:
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում Չինաստանի կողմից «վախեցնելու պրակտիկայի» կապակցությամբ, այդ թվում՝ Թայվանի նկատմամբ, կրկին հայտարարելով, որ Թայվանին ԱՄՆ հավատարմությունը «ժայռի պես ամուր» է: Չինաստանի կարծիքով՝ Միացյալ Նահանգները Թայվանի հետ համաձայնության է եկել՝ Պեկինին մարտահրավեր նետելու համար: