Չեխիայի բնակիչը մոտ 30 տարի տանը տանկ և հրետանային համակարգ է պահել (լուսանկար)
Չեխիայում զենքի պահման առնչությամբ տեղի ունեցող համաներման միջոցառման շրջանակում, Հրադեց Կրալովեի շրջանի բնակիչը ոստիկանությանը տեղեկացրել է իր մոտ եղած վարդագույն «Տ 34/85» տանկի և «ՍԴ-100» ինքնագնաց հրետանային համակարգի մասին:
Այս մասին հայտարարվել է չորեքշաբթի Չեխիայի ոստիկանության Twitter-յան պաշտոնական էջում:
Նշվում է, որ տղամարդը օրինական կերպով պահել է այդ զենքը 1990-ականներից, բայց նա վստահ չի եղել, որ այն ամբողջովին անջատված է: Նա այս մասին տեղյակ է պահել ոստիկանությանը:
Ստուգման արդյունքների հիման վրա փորձագետները եզրակացրել են, որ, գործող կանոններին համապատասխան, զենքը համարվում է «ոչ բավարար չափով ոչ ֆունկցիոնալ»: Այն հանվել է «անվտանգ իր» կատեգորիայից և ներառվել «արգելված զենք» կատեգորիայում:
Այնուամենայնիվ, տանկը և հրետանային համակարգը շարունակում են մնալ սեփականատիրոջ մոտ, որը խոստացել է առաջիկայում դրանց ապաակտիվացումը բերել օրենքով նախատեսված նորմային:
Գրառումը և լուսնկարները՝ այստեղ: