Արգենտինայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 22 հազար դեպք է հայտնաբերվել
Արգենտինայում անցած 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 22 հազար դեպք։ Այս մասին հայտնում է RT-ն։
Նշվում է, որ վերջին 1 օրում երկրում գրանցվել է վարակման 22 039 դեպք։ Այսպիսով ընդհանուր առմամաբ Արգենտինայում վարակման դեպքերի թիվը հասել է 2 450 068-ի։
Արգենտինայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում Covid-19-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 56 832-ի։
Ավելի վաղ երկրի իշխանությունները որոշում էին կայացրել երկարացնել արտակարգ համաճարակային իրավիճակի ռեժիմը, որը սահմանվել էր կորոնավիրուսի պատճառով։