2021-ի համար ՀՀ ոստիկանությունը գնել է շուրջ 14 մլն դրամի հուշանվեր և շուրջ 17 մլն դրամի 2217 մեդալներ ու կրծքանշաններ
2021 թվականի համար ՀՀ ոստիկանությունը գնել է շուրջ 14 մլն դրամի հուշանվեր և, ընդհանուր առմամբ, շուրջ 17 մլն դրամի մեդալներ ու կրծքանշաններ։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է գնումների համակարգից։
Այսպիսով, Ոստիկանությունը ձեռք է բերել 40 հուշանվեր, յուրաքանչյուրը՝ 114,550 դրամ արժողությամբ, ընդհանուր առմամբ՝ 4,582,000 դրամի։ Նաև՝ ևս 94 հատ հուշանվեր, յուրաքանչյուրը՝ 97,000 դրամ արժողությամբ, ընդհանուր առմամբ՝ 9,118,000 դրամի։
Ոստիկանությունը գնել է նաև տարբեր գնային արժողությամբ, ընդհանուր առմամբ, 2217 մեդալ ու կրծքանշան։ Դրա համար վճարվել է 16 971 000 դրամ։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին նշվում է Ոստիկանության կազմավորման 103-ամյակը։