Ֆիլիպինների նախագահը չեղարկել է ժողովրդին ուղղված տեսաուղերձը իր աշխատակիցների շրջանում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չեղարկել է ժողովրդին ուղղված տեսաուղերձը իր աշխատակիցների շրջանում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին:
Երկրում ամեն օր գրանցվում են ռեկորդային թվով վարակման դեպքեր, իսկ իշխանությունները բախվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման հետ կապված ձգձգումների:
Նշվում է, որ վարակվածների թվում են պաշտպանության նախարարն ու անվտանգության ծառայության անդամներ, ինչպես նաեւ Դուտերտեի օգնականը: