Պուտինը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ իրավիճակի կարգավորումն ամենահրատապ խնդիրներից մեկն է համարում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն ամենահրատապ խնդիրներից մեկն է համարում:
«Անշուշտ, մենք խոսելու շատ բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, եւ, իհարկե, ամենաահրատապ, ամենասուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ իրավիճակի կարգավորումն է»,- ասել է Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
«Ամենակարևոր խնդիրը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը նոր հնարավորություններ ստանա երկրի զարգացման համար: Իմ կարծիքով, դա չափազանց կարեւոր է: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի քննարկել այս բոլոր հարցերը, ինչպես նաեւ առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները»,- ասել է նա: