Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի օրական ռեկորդ է արձանագրվել
Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով օրական մահացածների թվի ռեկորդ Է արձանգրվել՝ 481 մահ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին այդ մասին հայտնել Է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:
«Ուկրաինայում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության 15 415 նոր դեպք Է արձանագրվել 2021 թվականի ապրիլի 7-ի դրությամբ: Մասնավորապես հիվանդացել են 636 երեխա և 437 բուժաշխատող»,- գրել Է նա Facebook-ում: Նախարարի տվյալներով՝ անցած օրը երկրում հոսպիտալացվել Է 5 587 մարդ կորոնավիրուսի կասկածանքով, 481-ը մահացել Է բարդություններից, ապաքինվել Է 11 472-ը:
Ամենից շատ նոր դեպքեր են հայտնաբերվել Կիևում (1 417), Օդեսայի մարզում (1 236), ինչպես նաև Կիևի (1 092), Լվովի (1 085) և Խարկովի (1 017) մարզերում: Մեկ օրում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 140 հազար թեստ: Համավարակի ընթացքում կատարվել Է ավելի քան 8,4 միլիոն թեստ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով, բնակչության ընդգրկումը գերազանցում Է 20 տոկոսը: Կորոնավիրուսի դեմ պատվաստումը երկիրն սկսել Է Եվրոպայում վերջիններից մեկը՝ փետրվարի 24-ին: Ուկրաինայում գրանցված Է երեք պատվաստանյութ՝ AstraZeneca-ի հնդկական Covishield-ը, չինական CoronaVac-ը և Pfizer-ը: Երկիր են բերվել առաջին երկուսը, բայց պատվաստումն առայժմ կատարվում Է սոսկ Covishield պատրաստուկով: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատվաստման արշավի սկզբից Ուկրաինայում պատվաստվել Է 320 265 մարդ մեկ դեղաչափով, միայն երկու մարդ Է ստացել երկու դեղաչափ: