Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող 15 անձ է բերման ենթարկվել. «ՎԵՏՕ» շարժման 3 անդամ ազատ արձակվեցին ոստիկանության Մաշտոցի բաժնից
Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող 15 անձ է բերման ենթարկվել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ 15 անձ է բերվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:
Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կանայք ակցիա են իրականացրել կառավարության մոտ: Նրանք կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ, փորձել ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել շենք: Ոստիկանների և կանանց միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն, մասնակիցներից ոմանց ինքնությունը նաեւ վատացել էր։
Նշենք, որ քիչ առաջ «ՎԵՏՕ» շարժման 3 անդամ ազատ արձակվեցին ոստիկանության Մաշտոցի բաժնից: